13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աֆրինի խաղաղ բնակչության զոհերի մասին քրդական կողմի տվյալները

Քրդական մի շարք կառույցներ հանդիսացող «Աֆրին շրջանի առողջապահական» խորհուրդը,  «Ռոժավայի մարդու իրավունքների պաշտպանության» միությունը հերքել են Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի այն հայտարարությունը, թե «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում Աֆրինի խաղաղ բնակչությունից զոհեր չեն եղել:

Բոզդաղը բառացիորեն ասել էր. «Աֆրինի բնակիչներից գեթ մեկի քթից արյուն չի եկել»։

Ըստ վերոնշյալ քրդական կառույցների տվյալների՝ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրվանից (2018թ. հունվարի 20)  մինչև մարտի 16-ը Թուրքիայի զինուժի գործողությունների հետևանքով  Աֆրինում սպանվել է 232 խաղաղ բնակիչ, որից 35-ը` երեխաներ, 29-ը՝ կանայք։  

Նշվում է, որ առայժմ հաշվարկված չէ, թե որքան խաղաղ բնակիչ է սպանվել Աֆրին քաղաքը գրավելուց հետո, որը տեղի է ունեցել մարտի 18-ին։ Ենթադրվում է, որ սպանվածների թիվը կաճի։ 

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ