”Վարչապետը քաշել է նախագահին” /վիդեո/
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինքն էլ է կողմ որ ԱԺ-ի քառօրյայում ոճ իշխանական խմբակցությունները անվստահություն հայտնեն կառավարությանը, ասաց, որ դա կապված է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ:
Բագրատյանը նկատեց, որ այս համակարգի ներդրումը սխալ քայլ է:
Նա ներկայացրեց մի քանի երկրների օրինակներ, մասնավորապես ՌԴ-ի դեպքում այդ համակարգը ևս չի աշխատել: ”Դեմներս ռուսների օրինակը կա, իրենք էլ հայտարարեցին, որ սխալ է, փոխում ենք: Ի վերջո, արեցին այն, որին գնացել է Անգլիան, Հոլանդիան”:
Հարցին, թե այդ դեպքում ինչու մեր իշխանությունները, կառավարությունը ետ չեն կանգնում համակարգից, պատգամավորը պատասխանեց, որ այդ դեպքում նախագահը պիտի ստիպված լինի փոխել վարչապետին, իսկ դա իրենց ձեռնտու չէ:
”Վաչապետը քաշել է նախագահին”,-նկատեց նա:
Նախկին վարչապետը կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարին միջոցներ ձեռնարկել, կամ շտկել համակարգը, կամ հետաձգել: ”ՍԴ-ից կախված չի, եթե նախագահը չանի… մարտի 28-ը ՍԴ-ի մոտ պետք է մայդան սարքենք:
Դա կարող է շարունակվել դեպի իշխանափոխության կամ քաղաքական իրադարձությունների”,-ասաց նա: Իսկ թե ինչու մինչև հիմա ընդդիմադիրները չէին պայքարում այս համակարգի դեմ, Բագրատյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը հանդես է եկել կենսաթոշակային ծրագրով:
Շարունակությունը` տեսանյութում` քիչ անց: