18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Հանցագործություն է ՛՛

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ Որոտանի ՀԷԿ-ը վաճառել չէր կարելի , և քիչ կարևոր է, թե ով է գնորդը:  ՛՛Դա ռազմավարական նշանակություն ունեցող կառուց է, ինչպիսին երկաթգիծն է, կապուղիներն ու գազամուղն է, չէր կարելի երբևիցե վաճառել: Եթե վերցնեք Որոտանի սակագները, նայեք Որոտանի ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլէկտրաէներգիայի ու Հրազդանի ՋԷԿ-ի թվերը, ապա կհասկանաք, որ հանցագործություն է  դա վաճառելը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին, թե սա հերթական գաղտնի գործարքն էր կառավարության կողմից, նա պատասխանեց. ՛՛Ես չէի բնորոշի որպես հերթական գաղտնի գործարք, որովետև և ԱԺ-ում է լսվել, և դրա մասին բազմիցս ասվել է, բայց ես գտնում եմ, որ ՀՀ-ի էնէրգետիկ համակարգի պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող կառույցի դեպքում դա ճիշտ որոշում չէ՛՛:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՛՛Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր՛՛ փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան ՛՛Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ՛՛ եւ ՛՛Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի՛՛ ընկերությունների միջեւ ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ