18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավիթ Սարգսյանն իր ընտրությունը կատարել է /վիդեո/

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն արդեն ընտրել է կենսաթոշակային կուտակային ֆոնդի իր կառավարչին: Այս մասին նախարարը հայտնեց այսօր ասուլիսում:

Նա չցանկացավ նշել, թե որ կառավարչին է ընտրել, որպեսզի գովազդ չլինի:

Հարցին, թե արդեն քանիսն են ընտրել իրենց կուտակային ֆոնդերը, նախարարը պատասխանեց. ”Իմ տեղեկություններով տասը հազարը անցել է, այդ թվում ես ու իմ ընտանիքի անդամները: Նաև շատերը, ում հետ շփվում եմ, արդեն կամ ընտրել են, կամ էլ շուտով կընտրեն: Ես չեմ ուզում, ոև ինչճոր համակարգիչ իմ փոխարեն ընտրի”:

Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նախարարը շեշտեց, որ ոչ միայն պարտավորություն են կրում այդ համակարգի համար, այլև հպարտ են, որ այդ բարեփոխման մասնակիցն են հանդիսանում: 

Մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե այս համակարգը ադեկվատ չէ` Սարգսյանն ասաց, որ հարկ չկա նման արհայտություններ անել:

ՍԴ-ի որոշման և համակարգի հետ կապված այլ մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ