18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ճիշտ է՝ ձևական առումով կորցրեցինք ՍԴՀԿ անունը, բայց պահպանեցինք մեր դեմքը և մեր թիմը. Լ. Սարգսյան

Ներկայացնում ենք ՎՍԴՀԿ-ի հիմնադիր համագումարին նախագահության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթից հատվածներ՝

՛՛Մինչև ՎՍԴՀԿ ստեղծման պատճառներին ու նպատակներին անդրադառնալը, կարևոր եմ համարում հակիրճ ներկայացնել արդեն նախկին ՍԴՀԿ կազմում մեր գործունեությունն ու համահնչակյան վրնախավի, ավելի կոնկրտ՝ Ս.Աճմյանի հետ պառակտման պատճառները: 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, ՍԴՀԿ-ն որպես ազգային ավանդական կուսակցություն, խիստ մտահոգ լինելով Հայաստանում 1998 թվականից ի վեր վերարտադրվող ավազակապետական բնույթի իշխանությունների ավերիչ գործունեությամբ, երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցումով, պարտավոր էր կողմնորոշվել և աջակցել նախագահի այն թեկնածուին, ով ունակ էր քաղաքական դաշտի համախմբմամբ, ստանալ հանրային լայն աջակցություն և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով կանխել գործող կրիմինալ իշխանության վրարտադրության հնարավորությունը:

Համաձայնաբար համահնչակյան կնտրոնի հետ,մեր ընտրությունը կանգնց այն միակ թեկնածուի վրա, ով ունակ էր ջախջախելու վաղուց ձևավորված ընտրական արատավոր մեխանիզմը, ուներ կառավարման մեծ փորձ, քաղաքական և միջազգային բարձր վարկանիշ: Դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Հետագա գործընթացներին, կեղծված ընտրություննրին, հետընտրական զարգացումներին և մարտիմեկյան ողբերգությանն ավելորդ եմ համարում անդրադառնալ, քանզի ձեզանից յուրաքանչյուրը ակտիվ մասնակիցն է եղել այդ իրադարձությունների և իր մաշկի վրա է զգացել ոչ օրինակարգ իշխանության ճնշիչ գործողությունների ողջ ծանրությունը:Այս ամենից հետո մեզ մնում էր մեկ ճանապարհ. պայքարել և Հայաստանն ազատել ռեժիմից:

Սակայն որպես ցավալի փաստ պարզվեց, որ համահնչակյան վերնախավի, ավելի ճիշտ՝ Ս.Աճմյանի նպատակնրն այլ էին: Նրա անձնական շահը գերկա էր հայ ժողովրդի և հնչակյան կուսակցության նպատակների նկատմամբ:

Քաղաքական դաշտում արդեն մեծ կշիռ ձեռք բերած ՍԴՀԿ-ն պառակտելով և ըստ էության վաճառքի հանլով՝ նա ապահովագրեց իր բիզնես ծրագրերը, ուրանալով համահնչակյան 19-րդ համագումարի որդեգրած սկզբունքները: Հետագայում, 4-ամյա դատական գործընթացներում ունենալով Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան զույգի անմիջական աջակցությունը, ստացավ ապօրինի դատական վճիռ, որը ոչ մի աղերս չունի արդարադատության հետ:

Հանրագումարի բերլով ելույթիս առաջին հատվածը՝ պետք է նշեմ, որ մենք անդավաճան մնացինք հնչակյան որդեգրված սկզբունքներին, չդարձանք գործիք իշխանության ձեռքին, պահպանեցինք մեր արժանապատվությունն ու վարկանիշը: Ճիշտ է, ձևական առումով կորցրեցինք ՍԴՀԿ անունը, բայց պահպանեցինք մեր դեմքը և մեր թիմը: Իսկ կուսակցությունը դա ոչ միայն անունն է, այլ նախ և առաջ գաղափարներն են, նպատակները, մարդիկ:

Ըստ էության այսօր մենք վերականգնում ենք հնչակյան լինելու մեր ոտնահարված իրավունքը՛՛:

 

՛՛Երկրում ստեղծված առկա վիճակը.

Շարունակաբար կեղծվող համապետական ընտրությունների արդյունքում իշխանությունների վերարտադրությունը մշտապես խթանել է արտագաղթը, իսկ վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ վերջնականապես ոչնչացվեց ընտրական գործընթացներում ժողովրդի դերակատարությունը, արտագաղթը հասավ աննախադեպ չափերի: Միայն 2013 թվականին մեկնածների և վերադարձածների բացասական սալտոն կազմում է 110 000 մարդ: Սա արդեն այն մարտահրավերն է, որի կանխման գործիքները իշխանության ձեռքում են և չեն օգտագործվում: Ավելին, նրանց վարած քաղաքականությունը նպատակային խրախուսում է արտագաղթը՝ ՛՛չկա մարդ, չկա պրոբլեմ՛՛ պանթուրքիզմի սկզբունքով:

Վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է օտարի ձեռքում, քանզի միայն օտարն ու թշնամին կարող են այսպես նսեմացնել և անխնա շահագործել երկրի հիմնական արժեքին՝ ժողովրդին: Վտանգված է մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը,դատարկվում են սահմանամերձ գյուղերը՝ ժողովուրդը մազապուրծ լքում է երկիրը՝ կարծես վախենալով թաթար-մոնղոլների հրոսակախմբերի հարձակումից: Սա ամենացայտուն փաստերից մեկն է, որ հայ մարդը իր ապագան չի կապում Հայաստանի հետ՝ այն համարելով իր զավակների համար անհեռանկարային երկիր:

՛՛Տնտեսական ճգնաժամի հայաստանյան յուրահատկությունը նաև այն է, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ ճգնաժամը ազդում է բոլոր խավերի վրա, Հայաստանում տեղի ունեցավ հակառակը՝ հարուստներն էլ ավելի հարստացան, ժողովուրդն էլ, է՛լ ավելի սնանկացավ: Աղքատության ցուցանիշը դեռ 2011 թվականի պաշտոնական տվյալներով, գերազանցում էր 35 տոկոսը:

Այսօր, ոչ պաշտոնական տվյալներով աղքատության շեմը չի հաղթահարվում բնակչության 50 և ավելի տոկոսի կողմից:

Վերջին տարիներին ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացման հիմնական պատճառը իշխանության ղեկին կանգնած մարդկանց անհագուրդ ախորժակն է, որը ոչ մի կերպ չի հագենում: Որքան էլ գազի և սպառողական ապրանքների գների բարձրացումը փորձեն արդարացնել համաշխարհային շուկայի գների բարձրացմամբ, փաստերն այլ բան են հուշում:

Ավելին, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը չունի բանակցելու և հարցեր լուծելու ոչ կամք, ոչ ունակություն: Դրա ապացույցը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագիրն է Գազպրոմի և ՀՀ կառավարության միջև, որի հետևանքով Հայաստանը Գազպրոմին զիջեց ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը՝ անհասկանալի կերպով իբր կուտակված 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց: Ստացվում է, հանցագործ իշխանության ինքնապահպանման և վերարտադրման համար մենք ազգովին վճարում ենք մեր ազգային ունեցվածքով՛՛:

՛՛Այն, որ Հայաստանի Սահանադրությունն այս իշխանության համար հիմնական օրենք չէ, վաղուց տեսանելի էր: Սերժ Սարգսյանի լուռ համաձայնությամբ վարչապտի կողմից փորձ է արվում առանց այդ էլ ցածր վարկանիշ ունեցող ԱԺ-ն ամբողջությամբ ենթարկեցնել կառավարությանը՝ մեզ պարտադրելով այնպիսի օրինագծեր, որոնք մերժելի են հասարակության կողմից և չեն բխում հանրության շահերից: Դրանցից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին օրինագիծն է, որը ԱԺ-ի հանրապետական մեծամասնության աջակցությամբ օրնքի ուժ ստացավ և պարտադրվեց ժողովրդին՝ առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք՛՛:

՛՛Մի երկրում, որտեղ բնակչության կեսից ավելին չի կարողանում հաղթահարել աղքատության շեմը, աշխատավարձի 5 տոկոսի պարտադրված գանձումը ուղիղ հարված է աշխատող յուրաքանչյուր քաղաքացու գրպանին: Այդ գումարների հանձնումը ինչ-որ անհայտ ֆոնդերի է՛լ ավելի է խորանում վստահության դեֆիցիտը իշխանության նկատմամբ:

Եթե այս ամենին ավելացնել՝

1)Անաշխատունակության նպաստների վերացումը,

2) Տրանսպորտի գների բարձրացմանն ուղղված իշխանության համառ ջանքերը, 3)Ավտոկայանատեղիներից և տուգանքներից ստացվող վճարումների յուրացումը,

4) 25 000 դրամ արժողությամբ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդնումը և նմանօրինակ այլ աճպարարություններ, ապա գործող իշխանությունների հակաժողովրդական, պատկերն ավելի ամբողջական կդառնա՛՛:

՛՛Եզրափակելով խոսքս, հիշեցնեմ Սերժ Սարգսյանի կարգախոսները՝ ՛՛առա՛ջ, Հայաստան՛՛ և ՛՛ավելի ապահով Հայաստան՛՛: Ոչնչացված դատական համակարգի, ոստիկանական տեռորի, արդարության բացակայության պայմաններում Հայաստանի ոչ մի քաղաքացի իրեն ապահով չի կարող զգալ: ՛՛Առա՛ջ, Հայաստան՛՛ կարգախոսի ներքո Հայաստանը կտրուկ գահավիժեց ներքև և այժմ առանց չափազանցնելու կանգնած է անդունդի եզրին:

Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը ուղղակի աղետ է մեր երկրի համար: Նրանց գոյության յուրաքանչյուր օր երկրի համար հղի է վտանգներով և անասելի կորուստներով: Մենք իրապես հայտնվել ենք անդունդի եզրին՛՛:

 

 

՛՛Անելիքների մասին:

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անելիքների մասին այժմ շատ մանրամասն չեմ խոսի: Ակնկալում եմ, որ համագումարում մենք կընդունենք նոր ծրագիր ու կանոնադրություն և մեր անելիքները կամրագրենք մի շարք ծրագրային փաստաթղթերում: Անշուշտ, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության արմատավորումը և տարածումը լինելու է մեր գործունեության անկյունաքարը, որի միջոցով պետք է ձգտենք հավասարակշռել այսօր դոմինանտ համարվող՝ ծայրահեղ ազատականացման արդի միտումները:

Այդուհանդերձ, նորից պետք է արձանագրենք, որ գործող ավազակապետական համակարգի պայմաններում ոչ մի գաղափարախոսություն չի կարող զարգացում ունենալ, քանզի ցանկացած քաղաքական գաղափարախոսության համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական դաշտ:

Նույնիսկ ամենակատարյալ գաղափարախոսությունը չի կարող ընկալվել, երբ բացակայում է դրա կենսունակությունն ապահովող անհրաժեշտ միջավայրը՝ քաղաքական դաշտը: Ուստի, մեր հիմնական առաքելությունը պետք է լինի օր առաջ ազատվել գործող ավազակապետական ռեժիմից, որը հիմնական խոչընդոտն է Հայաստանում կուսակցական համակարգի ձևավորման և կուսակցությունների միջև քաղաքակիրթ բանավեճի:

Շնորհավորում եմ բոլորիս նոր կուսակցության հիմնադրման առթիվ և մաղթում բարի երթ մեր դժվարին, բայց կարևոր գործում՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ