08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի զգուշությունն ու Ալիեւի անպատժելիությունը

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վստահ է ՝ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն անտեսել չի կարելի։  Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

«Չի կարելի այդպես թերագնահատել թշնամուն։ Իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ հաճախ նրա հայտարարությունները PR-ի բաղադրիչ են։ Տեսե՛ք՝ որքան զգույշ է մեր նախագահը, նա որեւէ ռազմատենչ արտահայտություն իրեն թույլ չի տալիս։ Դա նաեւ նշանակում է, որ Ալիեւը ինչ-որ առումով կարծում է, որ ինքը անպատիժ է մնալու։ Եվ ինձ թվում է, որ այդ անպատժելիության ստատուսը նրան տվել է Ռուսաստանը»։

Հարցին՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները չե՞նք կարող ներկայացնել նաև դիվանագիտական հարթակներում՝ միջազգային հանրությանը՝ դա աշխատեցնելով հօգուտ մեզ, քաղաքագետը պատասխանեց․ «Եթե ուզում ես միջազգային հանրության մոտ ձայնի տեղ ունենալ, միջազգային ատյաններում չպիտի քվեարկես Ղրիմի, Օսեթիայի, Աբխազիայի օգտին, չպիտի անես այն բոլոր քաղաքական կիքսերը, որ անում են մեր դիվանագիտական գերատեսչությունները, չպիտի ունենաս այդպիսի բարձր կոռուպցիայի եւ հակաժողովրդավարության մասնաբաժին։ Դրա համար միջազգային հանրության մոտ  ժողովրդի լեզվով ասած՝ պետք է տեղ ունենաս, որ ձայն բարձրացնես», – ասաց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ