24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերը վախճան չունի

Ահա ուժը սիրո, որ փնտրում ես, և որին ոչ ոք չի կարող դիմադրել: Ամեն բան հպատակեցնում է իրեն, ամենքին ստիպում է համաձայնվել իր հառաջխաղացմանը, թշնամիներին հաղթում է սիրով և նրանց իր բարեկամներն է դարձնում մինչև իսկ նրանց կամքին հակառակ: Այսպիսով, թեև կարող է մրցակիցներ ունենալ, թշնամիներ չունի բացարձակ կերպով:

Միակն է, իրոք, որ նեղությունների դիմաց չի նվաղում, որովհետև «համբերատար է». ստացած նախատինքների փոխարեն հավասար չափով չի հատուցում, որովհետև «բարեգութ է». ուրիշների երջանկության պատճառով չի տառապում, որովհետև «նախանձոտ չէ». խղճահարությունները նրան չեն խայթում, որովհետև «անարդարությամբ չի գործում». պատիվներ ստանալիս չի հրճվում, որովհետև «գոռոզ չէ». չի ձգտում առաջինը լինելու, որովհետև «հավակնոտ չէ». ագահության ստրուկը չի դառնում, որովհետև «իր շահը չի փնտրում». նախատինքների պատճառով չի բարկանում, որովհետև «զայրացկոտ չէ». չի ապականվում չարամիտ կասկածներով, որովհետև «անարդարություններն իրեն վայելք չեն պատճառում». սխալների պատճառով չի կուրանում, որովհետև «միշտ փնտրում է ճշմարտությունը». հալածանքների բովում չի թուլանում, որովհետև «ամեն ինչի դիմանում է». նենգությամբ չի կարծրանում, որովհետև «ամեն բանի հավատում է», թեև ո՛չ ամենքին. չի ենթարկվում անհուսության տվայտանքներին, որովհետև «հույսը միշտ վառ է պահում». չի տրվում անհամբերությանը, որովհետև «ամեն բանի համբերում է». մահվամբ վրա հասնող բաժանումով չի ընդմիջվում, որովհետև «անմահ է»: 

Աղբյուրը՝  mashtoz.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ