26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քամին» Եվրոպայում հիթ դառնալու շանսեր չունի

Հաղորդավար Արա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Խաղն ավարտվեց սևերի հաղթանակով, կամ վերջին անդրադարձս «Դեպի Եվրատեսիլին»
1. Մանրուքների հետևից ավել պակաս չընկնելով ասեմ, որ շոուն հաջողված էր: 
2. Մինչ հեռուստատեսային մեկնարկը հավանում էի Ռոբերտ Քոլոյանի և Թամարի երգերը, բայց եթերում հասկացա, որ կատարողական առումով շատ տխուր են, բեմադրություն չկար, բեմական շարժումը սաղմնային մակարդակի վրա էր: Ի վերջո, Եվրատեսիլը ռադիո մրցույթ չի: 
3. Նեմրայի երգը լավ էր: Կատարումը տխուր էր, անվստահ: Դերասանի վարպետություն, արտիստիզմ բառերն ակտիվ բացակայում էին: Լիքը մարդ քվեարկել էր Նեմրայի օգտին մնացած ֆավորիտներից տրաքելու պատճառով միայն: 
4. Մհերը փոխել ա իր իմիջն ու հայտնվել ա անհասկանալի վիճակում: Նախկին վառ անհատականությունը ներկայացել էր «սև սառոչկով հայի» կերպարով: Բեմում ինչ որ անհասկանալի «բռուտալ» ձաձա էր, որը ոչ մի կապ չուներ մեր ճանաչած Մգեռի հետ: Իսկ բեմադրությունը վե՜րջն էր: Փորին կապած պլանշետով հղիության ուլտրասաունդը ցուցադրող ու բեմի վրա պռոսծին ծննդաբերող պարուհի-ծննդկանի ներկայությունը փետրվար ամսվա հայտնությունն էր: 
5.Որպես բանական ու «մի քիչ» էլ բնագավառից տեղյակ մարդ ես շատ լավ գիտեի, որ Կամիլի շանսերը շա՜տ մինիմալ են: Նրան քաջալերում էի, որովհետև մնացածից տարբերվում էր ու լիքը կարծրատիպեր էր փորձում ջարդել: Ակնհայտ էր, որ պրոֆեսիոնալ թիմ ա կանգնած Կամիլի թիկունքին, սակայն վերջին պահին Կամիլն իր ստեղծած կերպարին էստրադայի բեմից տարավ կրկեսի արենա ու դրանով կատարումը վերածեց բալագանի: Ամենաքիչը դա կուզեի որ լիներ: Կամիլը պետք ա ներկայանար որպես երգչուհի, սակայն նա ավելի շատ կլոունեսա էր: Իսկ Եվրատեսիլը կրկեսի մասին չի: 
5. Սևակը հիանալի վոկալիստ ա: Շնորհաշատ արտիստ: Երգը կատարեց գերազանց: Հիմա պրետենզիաներս: Եւրատեսիլը երգի մրցույթ ա: «Քամին» եվրոպայում հիթային դառնալու և քլաբերում հնչելու շանսեր կարծում եմ չունի: Սարոյի «Քանի» երգի հետ նմանությունն էլ առանձին բազառի թեմա ա: Գլադիատորի սաղավարտ հիշեցնող հագուստը լավ կլինի Սևակն իր հետ Լիսաբոն չտաի: Սրտանց շնորհավորում եմ Սևակին: Նրան մաղթում եմ անկոտրում կամք և հաջողություն: 
6.Մնացած կատարողներն ու երգերն իմ վրա տպավորություն չեն թողել, այդ իսկ պատճառով չեմ էլ խոսի մնացածների մասին: «Գլխավորը մասնակցությունն է» կարգախոսով նրանք ոնց եկան այդպես էլ գնացին տուն: 

ՀԳ – Փորձեցի հնարավորինս օբեկտիվ լինել և հուսով եմ, որ նոր ու վաղեմի ընկերներիս իմ քոմենթներով չեմ նեղացնի: Բոլորին մաղթում եմ լիքը ծափեր ու լեփլեցուն դահլիճներ: Վարձքներդ կատար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ