20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարգախոսների կռիվ հանրահավաքին. Լեւոնի ՛՛պայքար- պայքարը՛՛ չաշխատեց

՛՛Սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան՛՛,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս դիմեց ժողովրդին. ՛՛Մենք կարո՞ղ ենք արդյունք վստահել պետությանը՛՛: Հնչեց ՛՛ոչ՛՛ պատասխանը:

Ապա Զուրաբյանը հռետորական հարց ուղղեց, թե արդյոք Հայաստանում կա մի միամիտ, ով կարծում է, որ այդ ֆոնդերը, որոնք պետք է հավաքեն կենսաթոշակները, բարեփոխիչներ են: ՀԱԿ պատգամավորը անդրադարձավ նաև Համաշխարհային բանկի՝ այսօր հրապարակած զեկույցին, որտեղ նշվում է, որ կառավարությունը 5 տոկոս տնտեսական աճ կարող է ապահովել:

՛՛Իբր քիչ էին տնտեսության մենաշնորհումը, արագաչափերը, կայանման կարմիր գծերը, գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված թալանը, հիմա էլ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Մենք սա թույլ չենք տալու՛՛,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ելույթից հետո Զուրաբյանն անցավ ՀԱԿ-ի հայտնի ՛՛Պայքար, պայքար մինչև վերջ՛՛ կարգախոսին, որին հակադարձեցին հանրահավաքի մասնակիցները ՛՛Մենք ենք տերը մեր երկրի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ