Վթար Վանաձորում, կան տուժածներ
Նոյեմբերի 17-ին ժամը 21:30ի սահմաններում Վանաձորի Նարեկացի փողոցում միմյանց են բախվել վրացական համարանիշերով “Օպել”-ն ու “Վազ 2106” -ը:
Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել “Օպել”-ի վարորդը 1985 թ ծնված Վլադիմիր Սուքիասյանը եւ ուղեւորը, նրանց վիճակն այժմ բավարար է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Ուղեւորը անչափահաս է, այլ տվյալներ չհաջողվեց ճշտել:
Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի Վանաձորի թղթակիցը, “Վազ 2106”-ի ավտովարորդը`1991թ-ին ծնված Արեն Նավասարդյանը հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնությունը դուրս է գրվել:
ՀՀ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի առաջին դասակի հրամանատար ոստիկանության մայոր Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին ասել է, որ պարզ չեն վթարի հանգամանքները:
Նշենք, որ Վանաձորի այս հատվածում սա առաջին դեպքը չէ: Նարեկացու փողոցի այս հատվածը միջպետական նշանակության ճանապարհ է, եւ վթարներ այստեղ հաճախ են լինում: