Այդ օլիգարխներին կսրբացնեն…
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն առաջարկ ունի օլիգարխներին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կցանկանար, որ օլիգարխները միասին մի կառույց ստեղծեին, որին գումար կհատկացնեին՝ բարեգործական նպատակներով կիրառության համար: «Կտնօրինեին հենց իրենք այդ իրենց տրամադրած միջոցների: Նրան էլ, ով կեղտոտ նպատակներովգ կմոտենար իրենց այդ նախաձեռնությանը, թող ձեռքը կտրեին, գլուխը կտրեին, այսինքն՝ իրենք որոշեին ինչ անել, դատավճիռը կայացնեն իրենք»,-ասաց նա:
Սակայն Ռազմիկ Դավոյանն ասաց, որ օլիգարխները, դժվար թե, այդքան կամք ունենային, իսկ հավաքողներն էլ՝ այդքան արդարություն: «Բայց կարծում եմ, որ սա աշխատող տարբերակ կարող էր լինել:
Ժողովրդի մեջ էլ հավատը կվերականգնվեր: Իրենք էլ թող ղեկավարեն այ մարդ, բայց լինի պետության տրամադրության տակ, թող լինի տրեստի նման մի բան»,-նկատեց նա:
Ըստ նրա՝ սա կարող է օգնել Հայաստանի անկախ պետականության կայացմանը: «Այդ օլիգարխներին կսրբացնեն, եթե այդպես անեն: Նվիրյալների մի նոր ալիք է պետք»: