26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր

«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը, ով շեշտեց՝ կխոսի ըստ էության և ոչ թե տեսական զարգացումների վերաբերյալ: Ըստ Շարմազանովի՝ նախագիծը կարևոր է և բխում է սահմանադրական բարեփոխումներից, միաժամանակ շեշտեց, որ բնական է, որ կա բանավեճ, թեև ըստ նրա, հնարավոր է, որ պայմանավորված է նրանով, որ ամբողջությամբ չեն մտել այն բնականա զարգացման հունի մեջ, որը խահանջում է խորհրադարանական համակարգը: Շարմազանովը հիշեցրեց, որ Անվտագության խորհուրդը ի տարբերություն օրենսդիր և գործդիր մարմինների ունի այլ ֆունկցիա՝ միայն խորհրդատավական մարմին է: «Սահմանդրական բարեփոխումներին հանրաքվեին հանրությունը այո ասեց, և ՀՀ-ն անցում կատարեց պառլամենտական համակարգին, որտեղ գործադիր իշխանության տարանջատումը հստակ է դառնում, գործադիր իշխանությունն իր ֆունկցիան ունի օրենսդիրն իր և երբ որ ասում են ինչու ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չեն՝ կներեք, դա որևէ քննադատության չի դիմանում: Ես, պարոն Մելքումյանը, ֆրակցիայի ղեկավարները, հանձնաժողովի նախագահները ԱԺ խորհրդի անդամներ ենք, ստացվում է ինչու վարչապետը ԱԺ խորհրդի անդամ չէ: Կամ պետք է շուտով նշանակվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ինչու ԱԺ-ն նախագահը կամ փոխնախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»,-ասաց նա: Շարմազանովը ընդգծեց, որ ժողովդավարության հիմքերի հիմքը իշխանությունների տարաջնատման սկզբուքն է:

«Եվ օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը շարունակեց, թե ասել պետության նախագահը ինչու չկա, քանի որ պետության գլուխ է, տեղին չէ: «Պետության գլուխ չի նշանակում, որ ինքը առաջին ջութակ է, բոլոր խորհրադարանական համակարգերում պետության գլուխն ինքը ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ, ինքը սահմանդրության երաշխավորողն է, ապահովում է և հետևում Սահմանդրության իրականացմանը, ունի իրեն վերապահված ֆունկացիաներ, իսկ այո առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը: Այդպես է և’ Գերմանիայում՝ Կանցլերի դեպքում, և Հունստանի վարչապետի դեպքում և Իտալիայում՝ վարչապետի դեպքում: Որևէ մեկը գիտե՞ք Հունաստանում ո՞վ է նախագահը, որևէ մեկը գիտեք Իտալիայի նախագահն ով է, չգիտեք, իսկ գիտեք ով է վարչապետը»,-ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել այս նախաձեռնությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ