22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Նորմալ է, որ քննադատություններ կան…՛՛

Եվրատեսիլ 2013-ի Հայաստանի մասնակից, ՛՛Դորիանս՛՛ խմբի մենակատար Գոռ Սուջյանը լավ է վերաբերում որոշմանը, որ այս տարի Հայաստանը եվրոպական այդ մրցույթում ներկյացնելու է Արամ MP3-ը:

՛՛Շատ լավ եմ վերաբերվում, որովհետև քաջ տեղյակ եմ Արամի շատ լավ երգելու մասին, լսել եմ իր լավ երգերը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց երգիչը: Նա նկատեց, որ Արամի հասցեին ուղղված քննադատություններից տեղյակ չէ: ՛՛ Նորմալ է, որ քննադատություններ կան, բոլորի հասցեին էլ լինում են:

Ես շատ հարգում եմ իր գործունեությունը և հումորում, և երգերի մեջ՛՛,-շեշտեց Գոռը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում շատերը կողմ էին այս որոշմանը, իսկ ոմանք էլ բացասաբար վերաբերվեցին՝ ասելով, որ Արամը դեռևս չի գտել իր ոճը և նման երգիչը չի կարող ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում:

Արամ MP3-ի հետ այս օրերին խոսել չի ստացվում, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ