29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Տիգրան Սարգսյանի, Արամ Հարությունյանի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրվում»

տիգրան սա

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներն են ընթանում: «Տապան» էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչի համար է այս քննարկումը, եթե տարիներ առաջ այս հարցով ուսումնասիրություններ ու քննարկումներ եղեն են, և արդյունքներն էլ հայտնի են: 
«Կասկածի տակ են դրվում, այսինքն, նախկին նախարար Արամ Հարությունյան ու վարչապետ Տիգրան Սարգսյանի կարողությունները: Ազգովի քննարկել ենք այս հարցը 14 տարի, ընդունվել է Կառավարության կողմից օրենսդրական նախագիծ: Ինչո՞ւ ենք մենք այստեղ նորից կրկնում ու քննարկում այս ամենը»,-հարցրեց նա:

Գյուղատնտեսության փոխնախարարը պատասխանեց, որ սրանք ընդամենը  լսումներ են, հարցն արդիականություն է ստացել նորից, ու որոշվել է նորից քննարկում անել: «Ոչ ոք լսումներ կազմակերպելով ու նոր նախաձեռնություններով այդ ղեկավարների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրել: Բացի այդ դեռ որևէ երկիր վերջնականապես չի հայտարարել, թե վնասակար է առողջության համար ԳՁԾ սնունդը, թե ոչ: Մենք ցանկանում ենք, որ իրողությունը ճիշտ ներկայացվի հանրությանը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ