26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտոմեքենա բրթելով կամ միտինգ անելով՝ գների իջեցում չի լինում

«Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտոմեքենա բրթելով կամ միտինգ անելով գների իջեցում է լինում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով խորհրդարանում գնաճի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումներից: Նա նշեց, որ ընդդիմադիրներն պետք է այլընտրանք  առաջարկեն, ոչ թե միայն քննադատեն: «Մենք այլընտրանք ենք առաջարկում, այդ ճանապարհով էլ գնալու ենք»,-նշեց նա՝ տեղեկացնելով, որ շուտով խորհրդարան կներկայացվի ՀՀԿ-ի կողմից պատրաստված օրենսդրական նախաձեռնությունը, որով սահմանվում է, որ ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջեցվեն՝ նման կերպ հարկային բեռը չավելացնելով:

«Չեմ ուզում հիմա մանրամասնել այս կամ այն ապրանքի մասին, մեր գնահատականն այն է, որ ազատ շուկայական հարաբերություններում արհեստական գնանկումը ոչ թե խթանում է, այլ խոչընդոտ է զարգացմանը»,-հավելեց ՀՀԿ խոսնակը:

Վերջինս նաև վստահեցրեց՝չի լինելու մի առողջ առաջարկ, որը հնչել է լսումների ժամանակ, որ չքննարկվի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: «Քննարկումները պետք է լինեն ոչ թե իշխանություն-ընդդիմություն բախումներ ստեղծելու ճանապարհով, այլ այն եղանակով, որը մենք ստեղծեցինք պառլամենտում»,- ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց այն գործընկերներին, ովքեր փորձեցին ոչ թե միտինգ անել, այլ քննադատություններից զատ առաջարկներ ներկայացնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ