29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում պաշտոնապես աղքատ է բնակչության 29.4 տոկոսը

 «Կազմակերպված քննարկումը գների աճի պատճառներին էր վերաբերում, իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը միայն փաստագրմամբ է զբաղվում: Եվրոպայի վիճակագիրների փորձառության օրենսգքրի համաձայն՝ հանրությունը վիճակագրական ծառայությանը պետք է տարբերի կոնկրետ քաղաքական կողմնորոշում ունեցող պետական այլ մարմիններից և վիճակագրական ծառայությանը չներքաշի քաղաքական, վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտներում»,- այսօր խորհրդարանում լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը՝ պարզաբանելով, թե ինչու ինքն ուղղակի հաղորդում ներկայացրեց գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ և չպատասխանեց պատգամավորների հարցերին։

 Հիշեցնենք, որ հատկապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր դժգոհում նրանից, որ Մնացականյանը չի պատասխանում հարցերեին:

 Մնացականյանն ընդգծեց, որ համաձայն Պետական վիճակագրության մասին օրենքի՝ ԱՎԾ-ն առաջանորդվում է միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներով և մեթոդաբանությամբ։ «Մենք այդ մեթոդաբանությամբ արձանագրում ենք կոնկրետ գնային փոփոխությունները։ Եթե այդ մեթոդաբանությունը ազգային մակարդակով որոշեին, ինքներդ գիտեք՝ ինչ մեթոդաբանություն կլիներ», – նշեց Մնացականյանը։ Խոսելով երկրում աղքատության ցուցանիշի մասին՝ԱՎԾ նախագահն ասաց, որ հրապարակված վերջին տվյալները 2016 թվականի տվյալներն են, որոնց համաձայն ՀՀ-ում պաշտոնապես աղքատ է բնակչության 29.4 տոկոսը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ