27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ է ՌԴ-ում եկամտահարկը 13%, Բելառուսում՝ 12 %, Ղազաստանում՝ 12 %, իսկ Հայաստանում՝ 23,2 %

Խորհրդարանում շարունակվում   են թանկացումներին վերաբերող լսումները։   Տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց։

«Երբ ասում ենք գների առումով ԵԱՏՄ-ում նույն մոտեցումն է՝ հարկայաին դաշտում երկու տարբերություն նշեմ. ՌԴ-ում եկամտահարկը 13% է, Բելառուսում՝ 12տոկոս, Ղազաստան 12, մեզ մոտ` Հայաստանում՝ 24, 4%էր, որը 1, 2 % իջեցվել դարձել է 23,2 տոկոս և դրանով համարում եք, որ հարակային դաշտով հավասարվեցինք ԵԱՏՄ-ին»,-հարցրեց    տնտեսագետը։

 

Երկրորդ տարբերությունը, ըստ տնտեսագետի,  ակցիզային հարկին էր վերաբերում․ ամբողջ աշխարհում ակցիզային հարկը կիրառավում է հայրենական արտադրանքը պահպանելու համար՝ խրախուսելով ներքին արտադրողին:

«Հիմա ասեք դիզվառելիքը, սեղմվախ գազը, բենզինը Հայաստանն արտադրո՞ւմ է, որ ակցիզային հարկը բարձրացրել եք, ո՞րն է դրա իմաստը բարձրացնելով այդ ծառայության արժեքը»,-հարցրեց  տնտեսագետը։

 

Երրրորդ հարցը վերբերում էր գազի նման բարձր գնին: «Ցանկացած երկու էներգետիկ համակարգը կազմում է հիմնական լոկոմոտիվը, երբ Օրինբուրգում մեզ գազը բաց է թողնվում 4 ռուսական ռուբլի է, դրամով 34 դրամով, Հայաստան սահմանին վաճառվում է 74 դրամ, իսկ քաղաքացուն հասնում է 139 դրամ և դա էլ դեռ իջեցնելուց հետո»,-հարցերի շարքը եզրափակեց տնտեսագետը։

 

Վախթանգ Միրումյանը պատասխանելով առաջին հարցին՝  ասաց՝ հարկային դրույքաչափերի տեսակետից ԵԱՏՄ անդամակցող երկրները որևէ պարտավորություն չունեն մասնավորապես եկամատահարկի գծով դրույքաչափերը հավասացնելու: «Նման իչավասությունը բացառապես տրված է անդամակցող երկրներին»,-ասաց նա և նշեց, թե բացի այդ եթե ՌԴ-ում եկամտահարկը 13 տոկոս է, դա չի նշանակում, որ աշխատավարձից գանձվող հարկային բեռը այդքան է: «Կան սոցիալական վճարներ, որոնք գումարվում են եկամտահարկին, որը բեռը հասնում է մինչև 32%, այսինքն՝ համեմատությունը համեդրելի չի»,-ասաց նա:
Ինչ վերաբաերում է ակցիզային հարկին, ապա Միրումյանը նշեց, թե երբևէ որևէ երկրում այն չի հանդիսանում տեղական արտադրողին պաշտոպանողի միջոց, այդ միջոցը բացառապես մաքսատուրքն է: «Անուղղակի հարկերով տեղական արտադարություն չեն պաշտպանում, որը հակասում է Առևտրի համաշխարահային կազամեպության հիմնարար սկզբունքներին, որի անդամ ենք մենք»,-ասաց նա և նշեց, որ հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ միջոցառումներով էական բարելավվել է:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա Միրումյանը նշեց, որ թվերին չի տիրապետում, ուստի չի պատասխանի այդ հարցին:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ