12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Ադրբեջանական բանակը մի շարք զինծառայողներ կորցրեց, որոնց շարքում էր նաև ԶՈւ գնդապետ»

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը մի շարք զինծառայողներ կորցրեց, որոնց շարքում էր նաև ԶՈւ գնդապետ, ով մասնակցել էր ապրիլյան մարտերին՝ Լելե Թափա դիրքի դիվերսիոն հարձակմանը: Կրած կորուստներից հետո հակառակորդի բանակի ղեկավարությունը սկսեց կրառել ԱԹՍ-ներ, քանի որ այդքան մարդկային կորուստը հանրությունից գաղտնի պահելը արդեն անհնար էր, իսկ զոհերը իրականում ավելի շատ են եղել, քան բացահայտված ու պաշտոնական հայտարարվածները:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ 4մլրդ դոլար ռազմական բյուջեով ժողովրդի առաջ գլուխ գովացող երկրի զինված ուժերը օգտագործում են ինքնաշեն ԱԹՍ: Այն իրենից ներկայացնում է ամենահասարակ շիշը, մեջը նռնակ և թռչող սարք, որի ընկնելու դեպքում պայթյուն է գրանցվում:

Երևի վերջին օրերին Նախիջևանում տեղի ունեցած հրամանատարական հավաքի ժամանակ հրամանատարներին և նրանց տեղակալներին հատուկ հավաքել էին շշի մեջ նռնակ տեղադրելու արվեստին սովորեցնելու համար»:

Աշոտ Ասատրյանի գրառումը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ