22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ կտա ՄՄ-ի անդամակցությունը հասարակ քաղաքացուն

‘’Մեր քաղաքացիների համար ՄՄ-ին անդամակցելը հիմքեր է ստեղծում կայուն աճի համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե ինչ է տալու Մաքսային միկության անդամակցությունը ՀՀ հասարակ քաղաքացուն:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ մեծածավալ ներդրումներ են լինելու այստեղ, իսկ սա արդեն դրական երևույթ է։ ‘’’Կարևոր համաձայնագիր կնքվեց ‘’Ռոսնեֆթի’’ հետ, սա մեծ ներդրումներ կբերի Հայաստան’’,-ասաց նա ու նկատեց, որ առանց ՄՄ-ին միանալու նման բան չէր լինի:

‘’ Սա սոցիալական աճ է, աշխատատեղերի ստեղծում մեր քաղաքացիների համար’’:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց նաև, որ ՄՄ-ին անդամակցելով Հայաստանը կարող  մուտք կգործի մեծ շուկա, որտեղ կիրացնի իր ապրանքները։

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների հայտարարություններին, թե ինչու ավելի վաղ չէին որոշում կայացնում ՄՄ-ին միանալ, վարչապետը նշեց. ‘’Մենք կարծում էինք, որ սահման չունենալը լրջագույն խոչընդոտ է Մաքսային միությանն անդամակցելու հարցում։ ՌԴ-ի հետ ծրագրեր մշակելիս հղումներ էին արվում ՄՄ-ին եւ դա խնդիրներ էր ստեղծում։ Ինչքանով կուժեղանա ՄՄ-ը, այնքանով պատնեշներ էին ստեղծվելու հայ-ռուսական հարաբերություններում։ Դրա համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, գտնել այնպիսի հնարավորություններ, որ հայկական բիզնեսը խոչընդոտի չհանդիպի իր ապրանքները ՌԴ-ում իրացնելիս’’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ