23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տիգրանը լքեց ցանկալիների ցանկը

Ծանրամարտիկ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը լքեց ցանկալի փեսացուների շարքը: Ներկայացնում ենք հատված ծանրամարտիկի հետ xport.am-ի հարցազրույցից:

– Ձեր ուժեղ բազուկները նախատեսված չեն միայն ծանրաձողի համար: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք մի աղջկա, որ հեռու է Ձեր ոլորտից:

-Ճակատագիրը լինում է ոչ այնքան անսպասելի, որքան անկասելի: Այս հարցում մի բան հստակ գիտեի, ընտրյալս պիտի այս ոլորտի հետ կապ չունենար և… Իսկ ընդհանուր առմամբ ոչինչ պլանավորված չէր: Ստացվեց այնպես, որ հանդիպեցինք և փառք Աստծո, ամեն ինչ լավ է:

– Ինչպե՞ս կարողացաք գրավել Ձեր կնոջ սիրտը, գյումրեցուն հատուկ հումորը օգնության հասա՞վ:

-Ես առհասարակ յուրաքանչյուր փոխհարաբերության մեջ փորձում եմ բնական լինել: Հատկապես այս հարցում այլ կերպ չէի կարող: Պետք է լինել այն, ինչպիսին կաք իրականում: Ավելի շատ բնական երևալուն խանգարում է քո բնական երևալու անսահման ձգտումը: Իսկ հումորը արդեն հետո է օգնության գալիս:

– Ի՞նչն է Ձեր կնոջ մեջ ամենաշատը Ձեզ դուր գալիս, միայն ինչի՞ համար արժե նրան սիրել:

– Կդժվարանամ ասել` ինչի համար արժե սիրել` սիրում եմ, որովհետև սիրում եմ: Երբ հոգին ու սիրտն են սիրում…ուղղակի սիրում են: Կնոջ մեջ ամենաառաջինը և կարևորը նրա բարոյական նկարագրին է, անխոս: Իսկ բացի դա, ընկերուհուս մեջ նրա խոնարհ ու զիջող լինելը: Սա չեմ ասում ծայրահեղ աստիճանը նկատի ունենալով: Տղամարդը կնոջը պետք է կառավարի ոչ թե ինչպես տերը սեփականությանը, այլ ինչպես հոգին` մարմնին:

-Ասում են` սերը տարիք չի հարցնում, Ձեր պարագայում էլ է տարիքային նկատելի տարբերություն (8 տարի և 8 ամիս): Դա լա՞վ է, թե՞ վատ:

-Ասում են ու ճիշտ են ասում: Մեր պարագայում տարիքային տարբերությունը կապ չունի: Երբ փոխադարձաբար միմյանց հասկանում եք, քեզ համար այլևս ոչինչ կարևոր չի լինում, ուր մնաց մի քանի տարվա տարբերությունը: Առհասարակ, երբ տղամարդը տարիքով մեծ է լինում, օգնում է թե՛ կենցաղային, թե՛ ընդհանրապես հարաբերությունները ճիշտ կառուցելում:

– Եթե կես խոսքից իրար հասկանալու լինեք, ապա այդ ո՞ր խոսքից:

-Դե կես խոսքից էլ չէ, հայացքից էլ կարելի է հասկանալ: Չեմ մտաբերում այդպիսի խոսք, բայց համոզված եմ, որ նա ինձ իսկապես հայացքից էլ է հասկանում:

– Այն ինչ պակասում էր Ձեր կյանքում հիմա կա: Կարող եք ասել, որ նա մի կում գինի է կամ մի բուռ արև կամ…Բնորոշեք նրան մեկ բառով, արտահայտությամբ:

-“Կյանքի ընկեր”` արտահայտության բոլոր իմաստներով:

-Հաջողությունները Ձեզ երես տալի՞ս են:

-Հաջողությունները ինձ երես չեն տալիս մի պարզ պատճառով, որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է իր կատարած գործերի մեջ մանկամիտ միամտորեն չտեսնի իր սեփական ծառայությունը և ներքուստ եվ արտաքուստ չփքվի այլ գիտակցի, որ իր ունեցած հաջողությունների հեղինակն Աստված է եվ նման պարգևի համար աշխատի կրկնակի, եռակի անգամ լինի առավել բարի, կամեցող եվ ավելի սրտակից ու նման

պահվածքով եվ կենցաղաոճով իր շնոհակալությունը հայտնի Տիրոջը: Գուցե, մի փոքր բարձրացնում են ինքնագնահատականը, բայց դե երես տալն ուրիշ է: Անկախ ամեն ինչից մարդը պետք է մարդ մնա: Պետք չէ մոռանալ, որ բոլորիս ոսկորներն ունեն նույն տեսքը:

-Ի՞նչ եք կարծում կինը կարող է սարի պես կանգնել տղամարդու թիկունքին, թև տալ:

-Հնարավոր է, ես չեմ ժխտում: Կինը իր էությամբ շատ դեպքերում լոկոմոտիվ է, և շատ տղամարդկանց ամենատարբեր բնագավառներում կարող է թև տալ, դառնալ հաջողության գրավական:

-Ունա՞կ եք լռությամբ հասկանալ իրար:

-Իհարկե: Բա առանց դրա…

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ կատեգորիկ դեմ եք, երբ աղջիկը զբաղվում է ծանրամարտով: Բայց եթե, այնուամենայնիվ, Ձեր ընտրյալը ծանրամարտիկ լիներ, ի՞նչ կանեիք:

-Չէի ընտրի (Ժպտում է): Իմ մտերիմ կանանց, բարեկամներին ես զերծ եմ պահում այդ ոլորտից` գիտակցելով տվյալ ոլորտի դժվարությունները:

(Հ.Գ Տիգրան Մարտիրոսյանի անկրկնելին` Ալինան, լրագրության ոլորտից է –հեղ.)

-Իսկ եթե Ձեր աղջիկը որոշի զբաղվել ծանրամարտով:

-Չէ՛, չէ~, չի որոշի: Առհասարակ, կարծում եմ, ծնողները միայն պիտի ուղղորդեն, խորհուրդ տան, իսկ ինչ անելը ընտրի երեխան, բայց այս հարցը… Ես անձամբ թույլ չեմ տա, որ իմ աղջիկը այդ սպորտը ընտրի: Միգուցե ինքնավստահ է հնչում, բայց հաստատ չի ցանկանա:

-Չեք ամաչի ցուցադրել Ձեր զգացմունքները: Թե՞ ասիական տղամարդուն բնորոշ զսպվածությամբ այն խնամքով կթաքցնեք:

-Զգացմունքները ցուցադրելու մեջ վատ բան չկա, ըստ էության: Վատ չեմ վերաբերում այն ցուցադրողներին: Բայց այս հարցում ես մի քիչ ժլատ եմ: Գուցե հենց ասիական տղամարդուն բնորոշ զսպվածությունն է իրենն ասում:

-Ամառվա ամենաթեժ ամիսը`օգոստոսը, Ձեր կյանքում նոր մի էջ` համատեղ էջ բացեց: Որքանո՞վ էիք պատրաստ:

-Այո՛, պատրաստ էի:Պատրաստվելու համար չեմ կարծում,որ ինչ-որ նպատակաուղղված քայլեր են հարկավոր: Չէ որ չկա մի գիրք, որտեղ պատրաստ լինել–չլինելու սահմանազատումը հստակ նշված լինի: Ուղղակի զգում ես, որ պատրաստ ես, և վերջ: Եթե պատրաստ չլինեի, այս քայլին չէի գնա:

-Ի՞նչ դերակատարություն ունեցա հարսանեկան նախապատրաստությանը: Վստահո՞ւմ էիք հարսնացուի ճաշակին:

-Իհա՛րկե վստահում էի: Որքանով կարողանում էի, փորձում էի մասնակցել: Բայց, հիմնականում, իմ մտերիմներն եվ հարազատներն են զբաղվել այդ հարցերով:

-Հանուն Ձեր սիրելիի թեկուզ ակնթարթային երջանկության ինչի՞ կգնաք հարսանիքի օրը:

– Հարսանիքի օրն առանց այն էլ բոլորիս կյանքում ամենաերջանիկ օրերից մեկն է համարվում, նրա համար հատկապես, վստահ եմ: Հարսանեկան անակնկալը` no comment: Ակնթարթային երջանկության համար նրան շատ բան հարկավոր չէ, ինձնից էլ մեծ ջանքեր չպահանջվեց:

-Նորաստեղծ ու երիտասարդ ընտանիքում ի՞նչն է ամենակարևորը:

-Նույնիսկ առանց մտածելու կարելի է պատասխանել` փոխադարձ սերն ու հարգանքը: Յուրաքանչյուր փոխհարաբերություն էլ խարսխվում է այս գործոնների վրա: Իսկ ընտանիքում դառնում են էլ ավելի կարևոր:

-Խանդո՞տ եք:

-Կարծում եմ` յուրաքանչյուր հայ տղամարդ էլ խանդոտ է:

-Հնարավո՞ր է, որ խանդի պատճառով Ձեր կնոջը արգելեք աշխատի:

-Եթե աշխատանքը ինձ համար ընդունելի լինի, նա կաշխատի: Մեր պարագայում այս թեման նույնիսկ ծիծաղելի է, նա լավ գիտի իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Մենք իրար շատ լավ ենք հասկանում այս հարցում ևս:

-Ասեք մեկ նախադասություն, որ հարցազրույցը կարդալիս Ձեր սիրելին կժպտա:

-Միգուցե հիմա ես հնադարյան մարդու հիշեցնեմ, բայց չեմ փորձի ինչ-որ խոսքեր ասել, այլ կասեմ միայն այն, որ ես իմ ընտրությամբ, պահվածքով նրան ամեն ինչ ապացուցել եմ:

Հ.Գ. Վստահ եմ` նա հիմա ժպտում է:

-Կյանքը կարծես դասավորվում է, հաղթական ու բուռն կյանքից հետո ընտանիք: Երջանի՞կ եք:

-Անշուշտ: Իհարկե երջանիկ եմ, անխոս այս հարցում…(Ժպտում է)

 

xsport.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ