«Այս խնդիրն ամեն տարի չոքելու է մեր դռանը» /տեսանյութ/
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է ԱՎԾ-ում հունվարի 10–ին ներկայացված վիճակագրությունը բանավակն նման է ինքը համարում է ինքնախոստովանական ցուցմունքի:
«Այս ծախսերի կառուցվածքում մենք կգտնենք այնպիսի առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց մասով իրական տնօրինվող եկամուտները որոշակի չեն բավարարի և ֆորմալ առումով կարող է ունենանք մեկ տոկոսանոց գնաճ, սակայն երբ որակական կողմը նայում ենք, հասկանում ենք, որ բնակչության լայն հատվածների համար սա շուրջ երկնիշ թվով աճ է»,- նշեց տնտեսագետը։
Հարցին՝ արդյո՞ք թանկացումները ինչ-որ կապ ունեն ԵՏՄ-ի հետ, տնտեսագետը պատասխանեց․ «Այս խնդիրը ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ ամեն տարի մեր դռանը չոքելու է, այսինքն, եթե ուսումնասիրեք, ապա մինչև 2020 թվականը պարբերաբար հավելյալ թանկացումներ է սպասվում` հիմնականում ծխախոտ, սպիրտ»,-ասաց նա: