Բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու. տնտեսագետ /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց՝ թանկացումների դեմ պետք էր պայքարենք բոլորս՝ դեռևս բյուջեի քննարկման ժամանակ պետք է պայքար մղվեր սրա դեմ։
«Դեռ դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է քննարկումներ լինեին թանկացումների վերաբերյալ։ Թանկացումների ու հարկերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերն ավելի շուտ են եղել և դրա մասին պատգամավորները տեղյակ էին, հետևաբար, պետք է ասել, որ ներկայացվող բյուջեն եղել է թանկացումների բյուջե։ Իրական պատկերը հայտնի էր դեռևս այն ժամանակ և ես որևէ լուրջ քննադատություն չտեսա», – ասաց Վահագն Խաչատրյանը։
Տնտեսագետի խոսքով՝ եթե այս տեմպերով շարունակվի և հետևենք միջազգային շուկային, ապա պարզ է դառնում՝ բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու։
Տեսանյութն՝ այստեղ: