Ցեղասպանություն ադրբեջանական ձևով
«1990 թ.-ի հունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:
Մինչ այդ մոտ մեկ տարուց ավել ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար:
Հայերի դեմ սկսած ջարդերին ակտիվ մասնակցում էին ադրբեջանցի մտավորականները: Վերջիններս վիրավորվել էին, որ հայերը ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում և հայերին էին պատկանում քաղաքի գրեթե բոլոր հարմարավետ տները:
Իրավապահ մարմինների աչքի առաջ հայերը հալածվում էին, ծեծի էին ենթարկվում: Հանցագործություն կատարողները չէին պատժվում: Շտապօգնության բժիշկները օրերով չէին օգնում հայերին, նրանց տված տեղեկության համաձայն հայերը մահանում էին ոչ թե ծեծից ու ջարդից այլ սրտանոթային գիվանդություններից:
Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, որոնք պահանջում էին իշխանության հրաժարականը: Այնուհետև նրանք խմբեր կազմած մտնում էին նախորոք իրենց բաժանված ցուցակներով հայերի տները ու դաժան ծեծի ենթարկում նրանց: Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել:Հայերի դեմ բռնությունների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածվեց Բաքվի ռուս բնակչության` մասնավորապես զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:
Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռեւս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բաքվում հայերի ջարդերը իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգաիթի ջարդերը:
Ադրբեջանի իշխանությունները իրենց կողմից կազմակերպած ջարդերը փորձում էին ներակայացնել՝ պարզապես մասսայական անկարգություն:
1990 թվականին Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, որը կատարվեց խաղաղ բնակչության հանդեպ զուտ իրենց ազգային պատկանելության համար: Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չեն հատուցվել ո’չ բարոյական, ո’չ էլ նյութական առումով»:
Աշոտ Ասատրյանի գրառումը: