08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էջմիածնի քաղաքապետը իրավական պատասխան կտա

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որտեղ նշվում է, թե հարկահավաքության նոր մեթոդ է սահմանվել  Էջմիածնի քաղաքապետի կողմից՝ մահացածը կթաղվի բոլոր հարկերը վճարելուց հետո. 

«Մի քանի վայ լրատվամիջոց փորձում են վարկաբեկել իմ եւ Էջմիածնի քաղաքապետարանի անունը:Իրենց լրագրող համարող մի քանի հոգի ակնհայտորեն խախտում են լրագրողական եւ մարդկային էթիկայի օրենքները: Մյուս լրատվամիջոցներն էլ, առանց որեւէ ճշտումների, տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվությունը: Ուստի մենք հարկադրված ենք դեզինֆորմացիա տարածելու ամեն մի փորձի իրավական համարժեք պատասխան տալ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ