01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա սփյուռքում ազդեցություն»

«Թեկնածուն պետք է լինի հեղինակավոր անձ, որը կունենա սփյուռքում ազդեցություն, լինի ապակուսականացված։ Այս չափորոշիչները պետք է պահպանենք։ Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ն նմանատիպ մարդիկ, թե ոչ, ապա մեր երկրում, այո, կան նման մարդիկ, անունների մասին հիմա չեք կարող իմանալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով նախագահի թեկնածուի մասին:

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին: «Մենք մինչև վարչապետի թեկնածուին անցնելը պետք է քննարկենք նախագահի թեկնածուի հարցը: Հիմա որոշակի քննարկումներ չունենք»:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է անկուսակցական լինի:

Բաղդասարյանն անդրադառնալով նախագահի մոտ խորհրդարանականների հետ տեղի ունեցած հանդիպմանն՝ ասաց, որ ընդհանուր հարցեր են քննարկվել, գնահատականներ նախագահի կողմից չեն հնչել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ