11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ախպեր, բայց դու ջոկե՞լ ես … ‘Լոռի’ պանիրն ու լոռեցի վարչապետը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր և տաքսու վարորդի զրույցը, որտեղ վարորդը իր մեկնաբանություններն է տվել պանրի շուկայում կատարված վերջին դեպքերին:

‘Ես գիտեի՝ մեր տաքսիստները քաղաքետ են, պարզվեց նաև՝ տնտեսագետ մեռնում են:

Երեկվա տաքսիստի հետ զրույցից (ոճը պահպանված ա):

– Ախպեր, բայց դու ջոկե՞լ ես էս պանրի մոմենտով ինչ ա կատարվում:
– Ի՞նչ:
– Յա, ո՞նց չես ջոկել, խի՞ են հենց իմեննո«Չանախ»-ին չախել
-Ո՞ւ:
– Դե երկու ձևի պանիր կա չէ՞՝ «Չանախ» ու «Լոռի»:
-Եվ՞:
-Այ ախպեր, բա վարչապետդ էլ լոռեցի ա, կարո՞ղ ա իրա պանրին կպներ:

Մեր մեջ ասած, էլ ձայն չհանեցի, չնայած շատ էի ուզում տաքսիստից իմանայի՝ կարո՞ղ ա իրա ազգանունը Բագրատյան ա:)’,-գրել է Քոչարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ