19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որոշակի խմբի համար ՀՀ քաղաքացիությունը կլինի ոչ թե օրենքի ուժով, այլ սեփական դիմումի համաձայն

Այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև 1995թ. նոյեմբերի 28-ը չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, այսուհետ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: 

Նոր կարգը պայմանավորված է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 6-ին: «Կատարվածփոփոխության համաձայն` վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:  Այսինքն`այդդեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից»,-գրել է պաշտոնյան:

Մնացական Բիչախչյանը հայտնել է, որ մինչ փոփոխությունը «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող վերոնշյալ քաղաքացիները հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ