25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուշադրությունը՝ դեպի

Վերջին օրերին Հայաստանում այնքան բազմաշերտ ու բազմաբնույթ գործընթացներ են տեղի ունենում, որ հասարակական կարծիքի ձևավորման լայն դաշտ է բացվում, ինչն անչափ կարևոր է այդ գործընթացների ռացիոնալ հունի չշեղման ու սոցիալ-քաղաքական պատասխանատվության առումով:

Մյուս կողմից, դա նպաստում է քաղաքական արժեքների ձևավորմանը պրոցեսուալ մակարդակում, որը հասունացնում է քաղաքացիական ակտիվություն: Եվ հենց այդ արժեհամակարգային երևույթն էլ հիմք է հանդիսանում քաղաքական նոր վերադասավորումներ սկսելու համար:

Կուսակցությունը, եթե ունի լուրջ նպատակներ քաղաքական դաշտում, պետք է փորձի կանգնել սոցիալական շարժերի ակունքներում, այլապես այն կկորցնի իր հեղինակությունն ու կմարգիանալացվի վերջնականապես:  

Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով փորձեց օգտագործել ստեղծված աժիոտաժը և իր շուրջը պտտեցնել հանրային բողոքի ալիքները, որն էլ քաղաքականության սիրելի դոմինոյի էֆեկտով իր կողմը կգրավի քաղաքական ուժերին:

Այդ ելույթը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական տևական պայքարի կոչ: Այն ներառում էր տակտիկական խնդիրների մի քանի ասպեկտ. նախ, նշելով հոկտեմբեր ամսին հզոր հանրահավաք կազմակերպելու կարողության և դրա չիրագործման պատճառը կապելով այլ ընդդիմադիր ուժերի չմիացման հետ՝ նա անուղղակիորեն հասկացրեց, որ ինքը պատրաստ է համագործակցության, և, առանց ընդդիմադիր մյուս թևերի, գործնականում անհնար է իշխանության դեմ էֆեկտիվ գործունեություն ծավալել, երկրորդ՝ շեշտելով հակառուսականության անթույլատրելիությունը, ”Մայդանի” կրկնումը, ՀԱԿԿ առաջնորդը զերծ է պահում ռուսական հակադարձումը, ցույց է տալիս, որ պայքարը ոչ ԵՄ համար է, ոչ էլ հակառուսական է:

Եւ վերջապես, երրորդ՝ նա կիրառեց ”քննադատությամբ թիրախավորման” հնարք, այսինքն՝  սուր քննադատության ենթարկելով եվրոպացիներին, փորձեց առաջացնել պայքարի ու դրան եվրոպական աջակցման պարտավորվածության զգացում: Այլ կերպ ասած՝ առաջին նախագահը ՀԱԿԿ-ին դիրքավորեց ավանգարդային կուսակցության իմիջով Արևմուտքի և հայ հանրության առաջ:  

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը եվրոպացիների հետ հին հաշիվներ էլ ուներ, ովքեր 2008թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող մասնակցային բումի ժամանակ իրենց աջակցությունը չհայտնեցին ՀԱԿ-ին՝ միայնակ թողնելով, փաստորեն, ՀՀ իշխանությունների ու վերջինիս աջակցող Ռուսաստանի դեմ:

Հիմա Տեր-Պետրոսյանը, Արևմուտքին մեղադրելով անհետևողականության, դեմոկրատական սկզբունքներին հավատարիմ չմնալու մեջ, նրանց պարտավորեցնում է ստանձնել ներքաղաքական տեղատվությունների պատվարի ՛՛դրսի ուժի դերը՛՛:

Այս տեսակետը հիմնավոր է թեկուզ այն առումով, որ Տեր-Պետրոսյանը, իր ելույթն ավարտելով հանրահավաքների գաղափարի վերաակտիվացման երանգով, այնուամենայնիվ, չնշեց դրա մեկնարկման տեսանելիություն, փոխարենը վստահություն հայտնեց, որ ՛՛շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը՛՛:

Այսինքն, նա ակնարկեց, որ վերջնական քաղաքական պատասխանատվությունը չի պատրաստվում վերցնել իր վրա, դա կանի միայն այն ժամանակ, եթե կամ իր շուրջը համախմբվեն ընդդիմադիր մյուս ուժերը, կամ էլ Բրյուսելից լինեն աջակցման հավաստի խոստումներ:

Մեկ ուշագրավ հանգամանք ևս. Տեր-Պետրոսյանն իր վստահ տոնով, նախկին նախագահի իմիջով, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին անվանական կշտամբանքներով և սուր քննադատությամբ փորձեց բոլորի ուշադրությունը սևեռել իր անձի վրա: Մարդ, ում կարգավիճակը թույլ է տալիս նման ձևով անդրադառնալու այն մարդկանց, ովքեր իր կարծիքով սխալ կեցվածք են դրսևորել:

Սրանով ևս նա ցույց է տալիս, թե Հայաստանում Արևմուտքն ում պետք է առաջին հերթին հաշվի առնի իբրև հեղինակավոր քաղաքական ուժ և լիդեր: Սա տեղի ունեցավ ռուսական գազային թնջուկի թոհուբոհում, ինչը Արևմուտքի համար գործելու օբյեկտիվ առիթ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ