17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անասնաբույժները աշխատավարձի բարձրացում են պահանջում

Անասնաբույժները շարունակում են պնդել, որ քիչ են վարձատրվում իրենց կատարած աշխատանքի դիմաց, թեեւ նախորդ տարվա համեմատ աշխատավարձի աճ եղել է: Գյուղացիներն էլ մյուս կողմից են բողոքում, որ անասնաբույժներն անտարբերությամբ են մոտենում իրենց պարտականություններին՝ չեն չպատվաստում կենդանիներին:

Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Անասնաբուժսանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի ղեկավար Մամիկոն Գասպարյանը համաձայնվեց, որ աանասնաբույժների աշխատավարձերը ցածր է: Հիմա այն դարձել է գործարքային. կախված է գլխաքանակից: ՛՛Ինչքան պատվաստում են, այնքան ստանում են: Բայց մենք ամեն տարի ներկայացնում ենք բարձրացման: Դա կախված է բյուջեից՛՛,-ընդգծեց Գասպարյանը: Նրա խոսքով՝ եթե բյուջեն ավելանա, աշխատավարձերն էլ կավելանան: Ներկայումս անասնաբույժի միջին աշխատավարձը, ինչպես մեզ տեղեկացրին գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններից, կազմում է 30 հազար դրամ: Նշենք, որ անասնաբույժների աշխատավարձը տարիներ շարունակ հենց այսքան էլ եղել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ