27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինայում ապրող հարուստ ադրբեջանցիները անհետ կորում են

«Ուկրաինայում ապրող ադրբեջանցիները կրկին խնդրի առաջ են կանգնել:

Այս տարվա մեջ արդեն քանի անգամ Ուկրաինայում ադրբեջանական համայնքը խնդիրներ է ունենում ու այդ ամենը կապված է հայերի հետ: Սկզբնական շրջանում Ուկրաինա մուտք գործող և Ադրբեջան ուղևորվող բեռնատարները անհետ կորում էին: Հետո սկսեցին անհետ կորել Ուկրաինայում ապրող հարուստ ադրբեջանցիներ: Այս ամենի մեջ ադրբեջանական կողմը մեղադրում էր Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին: Նրանց պնդմամբ Ավակովը անձնական պատերազմն էր հայտարարել Ադրբեջանին ու իր պաշտոնը օգտագործելով ճնշում էր նրանց:

Իհարկե Ուկրաինայում ապրող ադրբեջանական համայնքը ոչինչ չկարողացավ անել այս ամենի դեմ: Դա ավելի զայրացրեց երկրի ղեկավարությանը, մասնավորապես Իլհամ Ալիևին: Ալիևն էլ այսքան ժամանակ սպասում է, որ իր համայնքը գոնե մի ձևով պատասխան տա, բայց խնդիրները գնալով ավելի շատացան:

Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում բացվեց Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Խաչքարի բացումից հետո ադրբեջանական համայնքը կրկին սկսեց անիմաստ բողոքները, որը կրկին ոչ մեկին չէր հետաքրքրում: Հիմա Ուկրաինայի ադրբեջանցիները լուրջ խնդիր ունեն, նրանք փորձելու են համոզել Ալիևին, որ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում ու կարող են ազդեցություն ունենալ որոշ հարցերի լուծման հարցում»:

Աշոտ Ասատրյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ