03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նարեկի երազանքները անկատար մնացին

Հավերժ ձեզ փ՜առք` Նարեկ Մերուժանի Մարգարյան

Թե իմանայիր իմ հոգնած սրտում
Որքան հարցեր կան ու չասված բառեր;
ՆԱՐԵԿ ջան , գիտես՝ ով է զինվորը, որոնք ազգի ցավն ու հերոսական ոգին՝ հայրենիքի ազատության համար ունեին իրենց սրտում, ժողովրդի հավատն ու օրհնանքը՝ իրենց ճանապարհին։ Հիմա դու էլ ես իսկական զինվոր, դո՛ւ, որ կյանքովդ սերունդ փրկեցիր՝ հասկանալով, գիտակցաբար;Դո՛ւ, հայ զինվոր, երդում տվեցիր . «Երդվում եմ մինչև արյանս վերջին կաթիլը կռվել ու մեռնել հայրենիքիս համար »Հավատքդ անկոտրում էր…
1990-ի հունվարի 17-ին ծնվել Նարեկ Մարգարյանն: Նարեկ Մարգարյանը դեռևս դպրոցական տարիներին որոշել էր, որ հայտնի գինեգործ է դառնալու, եւ իր պատրաստած գինին խմելու են աշխարհի տարբեր անկյուններում: «Նարեկս մտադրություն ուներ ընդունվելու Ագրարային համալսարանի գինեգործության բաժին: Ուզում էր գինեգործ դառնալ. ասում էր՝ տակառիկներ եմ սարքելու եւ զբաղվեմ գինեգործությամբ: 8-րդ դասարանում դասընկերների հետ էքսկուրսիա էր գնացել գինու գործարան եւ շատ էր տպավորվել, հիացած եկել էր տուն ու պատմում էր»,- հիշում է Նարեկի մայրը՝ Աղավնի Ղուկասյանը: 2008-ին Նարեկ Մարգարյանը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության: 
Սակայն երազանքներն անկատար մնացին…
2010-ի հունվարի 25-ին ադրբեջանական գնդակից 20 տարեկանում զոհված Նարեկ Մարգարյանիը:

Դու աշխարհ եկար, թանկագին զինվոր,մութ ու խավար տարիներին ծնված հայ երիտասարդ, դու զինվոր դարձար, հավատացինք քեզ, քո հաղթանակին, հայրենիք կերտող քո անհաղթ բազկին ;Մենք բոլորս երդվյալ զինվորներ ենք այս սուրբ հողի։ Արցախ աշխարհի սահմանները հայ զինվորի արյամբ է գծվել, ու այդ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է։


ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ
Դուք կանգնած սահմանին անքուն
Հսկում եք երկիրը Հայոց,
Որ, հայ ազգը հանգիստ մտնի քուն:
Ձեր փառքի զորությամբ երկիրն հայոց
ՀԱվետ կանգուն է,
Դուք հայոց արծիվ զավակներ,
Ձեր կյանքն եք տվել հայրենիքի համար,
Հերոս զինվորներ 
Կյանք ու արյուն տվեցիք մեզ համար
Հավերժ ձեզ փ՜առք,հա՜յոց հերոսներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ