14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Նրանք պարտվել են խարդավանքների վարպետ իշխանություններին»

«Նրանք պարտվել են, պայքարի բացասական արդյունքը նշանակում է պարտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Ազատ Արշակյանը՝ խոսելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության վերսկսած պայքարի մասին: Արշակյանը նշեց, որ երիտասարդները պարտվեցին խարդավանքների վարպետ իշխանություներին, ինչն իսկապես սպասելի էր: «Ես կողմ եմ, որ չցանկացողներին՝ բանակում ծառայելուց խուսափողներին չտանեն, նրանց պետք չի տանել բանակ, բայց նրանք պետք է զրկվեն հայրենիքին առաջնագծում ծառայած լինելու պատվից, իսկ գնացողներին բոլոր բնագավառներում պետք է լրջորեն խրախուսել»,-առաջարկում է նա:

Ազատ Արշակյանի խոսքով՝ օրենքն այդպիսին պիտի լինի: «Երիտասարդները բացասական դաշտ են մտել, այսինքն՝ նույնիսկ նրանց նկատմամբ մեր աջակցությունը չի կարող միանշանակ լինել: Գիտնական մարդը ծնվում է այդպես, նրա գեների մեջ կա»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է գիտության զարգացմանն, ապա մեր զրուցակիցը գտնում է, որ այստեղ եղած խնդիրները սկսում են դպրոցի ցածր մակարդակից: «Պետք է պայքարել բարձր մակարդակի կրթության զարգացման համար: Պետք է պայքարել բարձր մակարդակի կրթական համակարգի համար: Այսօր ԵՊՀ բակը ստայանկա է, ոչ թե կրթական համակարգի բակ: Այ դրա դեմ արժե պայքարել»:

67.thumb

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ