15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Նրանց ձեռնտու է, որ մեզ մոտ աղքատները մնան աղքատ»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  որևէ պաշտոնական փաստաթղթում չկա անդրադարձ գործազրկությանը, կամ այն հարցին, թե ինչ է տալիս 6-7 տոկոս տնտեսական աճը քաղաքացիներին:

«1991-ից մինչև հիմա գործազրկության մակարդակը 16-17 տոկոս է, այդ խնդիրը չի լուծվում: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում չեմ տեսնում նպատակ իշխանության կողմից, բոլոր կառավարությունների կողմից: Խնդիրն այն է, թե ինչ քաղաքական խնդիր է դրված: Մեր այսօրվա քաղաքական իշխանությանն այսօր ձեռնտու է այս համակարգը:

Նրանց ձեռնտու է, որ մեզ մոտ աղքատները մնան աղքատ և լինեն մի խումբ հարուստ մարդիկ: Սա նշանակում է ավտորիտար համակարգ, որտեղ քաղաքական հարցերը ոչ թե հրապարակային, ընտրությունների ճանապարհով են լուծվում, այլ կուլիսային», – ասաց տնտեսագետը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ