Ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը պարտվեցին, լարվածությունն իջավ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրում կարևորում է արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ձևակերպումները։
«ԵՄ-ի կողմից ամրագրվել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի՝ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է խորհրդարանի երեկվա աշխատանքներին, ապա պատգամավորն ընդգծեց, որ մթնոլորտը հագեցած էր, այն ամբողջությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում էր: «Առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրները օգտվում են իրենց իրավունքներից, բայց առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ, բայց ամանորի նախաշեմին բոլորի նյարդերը պարտվեցին, լարվածությունն իջավ», -ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ խորհրդարանական հանրապետություն չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք:
«ՀՀ խորհրդարանում կա երկու ընդդիմադիր ֆրակցիա: «Ելք»-ի կողմից որոշակի դժգոհությունների գոյությունը կապված չէ նրա հետ, որ չունեն բավարար լծակներ, խնդիրն այն է, որ ընդդիմությունը ունի լծակներ, բայց դրանք «Ելք»-ի ձեռքում չեն», -եզրափակեց Աշոտյանը”