Աղմուկ էր ինչ-որ տեղ ոչնչից. Աղվան Վարդանյանն՝ ընդդիմությանը
«Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ` ընտրական, քարոզչական երկու ուղղություն դուրս մնաց, մեկը պոպուլիզմն էր, մյուսը` պարտվողական դիրքորոշումները: Դրանք չկարողացան հաղթահարել ընտրական շեմը, և ժողովուրդն էլ դրանց դուրս թողեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփոլով ընթացիկ տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Երկրորդ նշանակալի իրողությունը նա որակեց ԵՄ-ի հետ համապարփակ և գործընկերային համաձայնագրի ստորագրումը:
Աղվան Վարդանյանը կարևորեց նաև սահմաններում կատարված աշխատանքները: «Չորրորդ կարևոր իրադարձությունը, ըստ իս, կաառավարության գուծունեության արդյունքում բավականին բարենպաստ ցուցանիշներով տարին ամփոփումն է»,- ասաց նա և նշեց, որ արտահանման ծավալները ռեկորդային են դարձել: Ըստ նրա՝ քաղաքականության ուղղությունները ճիշտ են ընտրված, ինչը հնարավորություն է տալու տնտեսությունը շարժել մեռյալ տեղից և զարգացնել:
Ինչ վերաբերում է «Դատական օրենսգրքում փփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքգի նախագծի սահմանադրական լինել-չլինելուն, Աղվան Վարդանյանն ասաց, որ անգամ ընդդիմությունից որևէ մեկը չի կարող ժխտել, որ գործող օրենքի փոփոխությունները բարելավում էին: «Չմտնելով իրավական նրբությունների մեջ բովանդակային առումով այս փոփոխությունների օրենքը սահմանադրական օրենք չէր, ձևի առումով՝ իրավաբանները թող վիճեն: Մյուսը՝ հարյուր տոկոսանոց սահմանադրական է: Աղմուկ էր ինչ-որ տեղ ոչնչից, ես հասկանում եմ քաղաքական դիրքորոշումներ կան, փորձելու իրենց ներկայությունը ակնառու դարձնելու, բայց իմա՞ստը, անպտուղ քննարկում էր»,-եզրափակեց նա: