19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավելի հեշտ է կանխատեսել 2018թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քան Ալիևի քաղաքական վարքագիծը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ Թուրքիան ունի երեսը փրկելու կարիք, բայց երեսը փրկելուն ուղղված Թուրքիայի ջանքերը տապալված են, որովհետև բոլոր ուժային կենտրոնները շատ լավ գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը: «Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանն, ապա Աշոտյանն ընդգծեց՝ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, երբ ունես անշնորհակալ հակառակորդ: «Գուցե ավելի հեշտ է այս պարագայում կանխատեսումներ անել, թե 2018թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը: Այո, ցավոք, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել այդ ռուբիկոնը, որ Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունները կատարել, խաղաղություն հաստատել: Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանցից հակասող ուղերձներ է հղում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արցախի ներգրավումը բանակցություններին, նրա խոսքով, տակտիկայի խնդիր է և ճիշտ կլինի դիվանագիտական ջանքերն ուղղորդել խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Պատգամավորն ասաց, որ եթե դիտարկենք նորագույն ժամանակահատվածի «սառը պատերազմի» ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո եղած այն հակամարտությունները, որոնք կարգավորվել են, ապա կարելի է առանձնացնել երկու հակամարտություն, որտեղ Արևմուտքը գործի է դրել իր ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական պոտենցիալը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ