Սերժ Սարգսյանն օլիգարխներից մաքրվելու քայլեր է կատարում
Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանը գտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս ժամանակահատվածում օլիգարխներից ազատվելու ինչ-որ քայլեր անում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
Ըստ Մ. Մալխասյանի՝ միգուցե դա պայմանավորված է Եվրամիության հետ ստորագրված պայմանագրով: «Եվրոպայի հետ համաձայնագիրը պարտավորություններ է առաջ քաշում, և գուցե Սերժ Սարգսյանը ուզում է մաքրել նրանց»,-նկատեց նա։
Վերջինս, սակայն, նշեց, որ այս ընթացքում էլ՝ այսինքն՝ ավելի վաղ, կարելի էր այդ քայլերը կատարել, մաքրել ստվերը, կրճատել դա, կոռուպցիան, մենաշնորհներին վերջ տալ գոնե մի քանի ոլորտում:
«Իհարկե դա շատ ցանկալի կլինի, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, որ տնտեսությունը զարգացման ուղին բռնի, դրվի այդ ճանապարհը, ինչը չենք տեսնում»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ խաղաղություն հիմա ծրագիրը դեռ կարող է գործել: