28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

После обеда горчицы не надо… Շարմազանովը՝ Փաշինյանին

«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությունից հետո էլ՝ քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությունը եղել է անօրինական: Նա ներկայացրեց քվեարկության ամբողջ ընթացքը  և նշեց, որ ցուցատախտակը ցույց է տվել 61 կողմ, և արձանագրվել է, որ օրենքի նախագիծը չի ընդունվել: Երբ ցուցատախտակին քվեարկությունը վերականգնվել է, Ռուստամ Մախումդյանը հայտարարել է, որ իր քվեարկության կոճակը չի աշխատել, և  Արփինե Հովհանիյանի ձայնն էլ գումարվել է և հայտարարվել, թե օրենքի նախագիծն ընդունվել է:

Նիկոլ Փաշինայնը սակայն նշեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը հայտնել է, որ չի մասնակցել քվեարկությանը, որի մասին էլ Վահե Էնֆիաջյանն է ԱԺ ամբիոնից հայտարարել և ներկայացրել Ազիզյանի գրությունը: «Բայց ԱԺ կանոնակարգի մինչև 7-րդ մասը, ունի նաև 6-րդ մաս, որտեղ գրված է՝  քվեարկության արդյունքները քվեատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին հայտարարում է որևէ պատգամավոր, կապ չունի՝ քվեարկողը, չքվեարկողը, եթե հայտնաբերում են խախատումներ, որը կարող է ազդել քվեարկության արդյունքնների վրա, ոչ թե ազդում է, ապացուցված է, այլ կարող է, ապա նիստը նախագահողի առաջարկով առանց քննարկման հարցի քվեարկությունը կրկնվում է:

 Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, ով նշեց, որ կանոկանկարգ օրենքի 6—րդ հոդվածի 6-րդ կետն ասում է՝ քվեարկության արդյունքները լուսատախտակին վերկանագնվում են, եթե որևէ պատգամավոր դրա մասին հայտնում է, և Արա Բաբլոյանն էլ վերականգնել է: Շարմազանովը շարունակեց, որ վերաքվեարկություն է կատարվում, եթե որևէ պատգամավոր հայտնաբերում է խաատումներ: «Իսկ այս դեպքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ես որպես նիստ նախագահող, կրկնում եմ «Ծառուկյան» դաշինքից որևէ պագամավոր, սկսած Նապոլեոն Ազիզյանից, վերջացրած այլ պատգամավորով, նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ որևէ առաջարկություն չի արել»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը տեղից ասաց, թե խոսքը վերաբերում է Ռուստամ Մախմուդյանին, ում կոճակը չէր աշխատել, և ԱԺ նախագահը պարտավոր էր վերաքվեարկություն անել:  Էդուարդ Շարմազանովը նշեց. «После обеда горчицы не надо…Օրենքն ընդունվել է, և ամեն ինչ օրինական է եղել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ