17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԱԺ նախագահի հարցը դրված չի փոփոխության. Արա Բաբլոյանը կշարունակի՞

«Ոնց որ ժողովուրդը որոշի, այնպես էլ մենք կշարժվենք»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2018-ի ապրիլից հետո  կշարունակի պաշտոնավարումը։ Դիտարկմանը, թե դա ոչ թե ժողովուրդն, այլ խորհրդարանն է որոշելու Բաբլոյանն ասաց. «Ժողովուրդը քվեարկել է Ազգային ժողովին, նա էլ ինքը կորոշի, բայց հարցը դրված չի քննարկման։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, եթե ապրիլին մենք ունենք փոփոխություններ նախագահի և ընտրություններ վարչապետի, ապա ԱԺ նախագահի հարցը չի դրված փոփոխության»։

Հարցին, թե արդյոք իր թիմը կցանկանա նորից իրեն տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում, Բաբլոյանն ասաց. «Այս պահին մենք նման հարց չենք քննարկում»։ Դիտարկմանը ՀՀԿ-ն արդեն որոշել է, թե ով է լինելու իր նախագահի թեկնածուն, ԱԺ նախագահը նշեց. «Դեռ ոչ, դեռ ոչ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ