18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն նախ արժեքների հանրություն է, որը մենք պաշտպանում ու կիսում ենք

«ԵՄ-ՀՀ նոր համաձայնագիրը ևս մեկ անգամ վերահաստատում է ԵՄ հանձնառությունն՝ աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագհների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին։ Չնայած, որ Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտությունն ու դրա խաղաղ կարգավորման  էությունը, միևնույն է՝ դրա կարգավորումը հիմնված է երեք սկզբունքի վրա՝ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,-այսօր Ազգային ժողովում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Ըստ նրա՝ ստորագրված փաստաթուղթը վկայում է, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել երկու կողմերից էլ: «Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես հայտարարել է, որ ԵՄ հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է։ ԵՄ-ն նախ արժեքների հանրություն է, որը մենք պաշտպանում ու կիսում ենք։ Եվրոպական մոդելով ՀՀ պետականության կառուցումն ու ամրագրումը մեր գիտակցված ընտրությունն է, և այդ գործընթացը անշրջելի է»,-հայտարարեց ԱԺ ղեկավարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ