28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իսկ իրենք պարզե՞լ են՝ մենք ունենք թեկնածու, թե՞ ոչ. ծառուկյանականները՝ «Ելքին»

Ազգային ժողովում «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության պատգամավորները դռնփակ քննարկում են իրականացրել: Խորհրդարանում արտահերթ նիստի օրակարգի քվեարկությունից հետո դահլիճից դուրս եկան «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Լրագրողների հարցին` արդյո՞ք նախագահի թեկնածուի հարցն են քննարկելու, պատգամավորները բացասական պատասխան տվեցին:

«Սա այն չէ, ինչ մտածում եք», – ժպտալով շտապեց հայտարարել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք՝ « Ելք» խմբակցությունը դիմել էր «Ծառուկյան» խմբակցությանը՝ սատարելու իրենց Արտակ Զեյնալյանի` որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցում։

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ քննարկման թեման  նախագահի թեկնածուին չի վերաբերել: «Դե հիմա «Ելք»-ն ակնկալում է, ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ է խնդիրը, թե այդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Ցանկացած հարցում և այդ թվում և այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են՝ մենք ունենք թեկնածու, թե՞ ոչ, և ինչ է՝ մենք պարտադրվա՞ծ ենք»,- ասաց Պետրոսյանը: Միևնույն ժամանակ Պետրոսյանը նշեց, որ այս պահին իրենք նախագահի թեկնածու չունեն և որ դաշինքի օրակարգում նման հարց չկա: «Եթե չունենք թեկնածու դա չի նշանակում, որ մենք պետք է սատարենք «Ելք» դաշինքի թեկնածուին, սա քննարկումների արդյունքում պետք է որոշվի. սա անհատ պատգամավորի կողմից որոշվելիք հարց չէ, երբ որ քննարկումը լինի, կտեղեկացնենք»:

Հարցին` հնարավոր է «Ծառուկյան» դաշինքը սատարի «Հանրապետականի» նախագահի թեկնածուին, նա ասաց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարող բացառել: Ես չգիտեմ՝ ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, «Հանրապետականի» ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշտետենք կուսակցության պատկանելիությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, որը իր գործնական և անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության և կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջները»: Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը բավարարում է այդ պահանջներին, ապա նա նշեց, որ որևէ մեկի վերաբերյալ դատողություն չի անի և այդ հարցերը պետք է տալ իրենց կուսակցության ներկայացուցիչներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ