Ինչ է Տերունական աղոթքը /տեսանյութ/
Տերունական աղոթքը, եկեղեցու 3-րդ դարի հայրերից Տերտուղիանոսի ձևակերպմամբ, «ամբողջ ավետարանի ամփոփագիրն է», Հիսուսի ամբողջ վարդապետության և գործունեության խտացումն ու համադրությունը: Այստեղ ամփոփված է նրա հավատը՝ ապրված Աստծո հետ առանձնահատուկ հարաբերության մեջ, նրա սերը՝ ապրված մարդկային պարզ, ամենօրյա կյանքում, նրա հույսը՝ չարի դեմ մղվող շարունակական պայքարի և երկնքի արքայության տարածման մեջ, նրա իմացությունը՝ մի կողմից՝ աստվածճանաչողությունը, մյուս կողմից՝ աշխարհճանաչողությունը, նրա մասնակցությունը ընտանեկան, ընկերային ու հանրային կյանքին:
Տերունական աղոթքը ծնվել է Հիսուսի՝ Հայր Աստծուն ուղղված անձնական աղոթքների բովում և հրավեր է մեզ՝ մասնակից դառնալու Հայր-Որդի առանձնահատուկ հարաբերությանը:
Ռուբեն վարդապետ Զարգարյան