17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին գումարվել է Վերլուծական խորհրդի նիստ: Նիստի օրակարգային թեմայի շուրջ՝ «ԱՄն նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում», հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետ Սուրեն Սարգսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Նիստի ընթացքում հիմնական զեկուցողները ներկայացրել են Հայաստան-ԱՄն երկկողմ հարաբերություններում փոխգործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները:

Հիմնական զեկուցողները պատասխանել են Վերլուծական խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող ոլորտային բազմաթիվ հարցեր:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը Վերլուծական խորհրդի անդամներին է ներկայացրել է «Տեղեկատվական անվտանգություն» վերնագրով ձեռնարկը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ