2017-ի հիմնական նվաճումը և ձեռքբերումը ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումն է
Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ 2017-ի հիմնական նվաճումը և ձեռքբերումը ԵՄ-ի հետ պայմանագրի ձեռքբերումն է, մի բան, որ կարելի էր 4 տարի առաջ էլ անել, եթե ԵՄ-ն համաձայներ պայմանագրի միայն քաղաքական հատվածը հաստատել: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Կիրո Մանոյանի՝ Արցախի հարցով լուրջ տեղաշարժ չկա, քանի որ Ադրբեջանը չի գործադրում այն համաձայնությունները, որոնք գոյացել են Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանագրերում՝ ստեղծել և ամրացնել վստահության մեխանիզմներ, որից հետո հարցի կարգավորման մասին կարելի լինի խոսել:
«Եթե բանակցություններ կան, պատերազմի վտանգը նվազում է: Այդ վիճակը պետք է պահել, բայց մեր անելիքը արտաքին ճակատի վրա, ինչպես ասացի, Արցախի ճանաչումն է, բայց ներքին ճակատում էլ բավական մեծ քայեր արվել են: Այն, ինչ մինչև ապրիլը կար և ապրիլից հետո, իսկապես շատ մեծ տարբերությու կա և ինչ-որ չափով, բնականաբար, հանգստացնող է և նաև անհանգստացնող է, որ եթե կարելի էր այսքան բան անել՝ ինչու նախկինում չէր արվել»,-ասաց նա: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադաձավ ԼՂ հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի կողմից մեծ պայմանագիր մշակելու առաջարկին: Ըստ նրա, վտանգավոր է առաջ քաշված այն մոտեցմանը, թե եկեք այն կետերի հարցով բանակցենք, որի հարցով համաձայնություն կա: