17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե պատմի, ԱԱԾ-ն կշշմի՝ շատ վտանգավոր է. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվ­տանգության ծառայության օպերատիվ-հետախազական միջոցառումների եւ քննչա­կան գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քա­ղաքացի Ռ.Ք.-ն 2017 թ. սեպ­տեմբերին «Ֆեյսբուք» սոցի­ալական ցանցում գոսնցել է Martin Avagyan) օգտատի­րոջ կեղծ տվյալներով անհա­տական էջը:

Այդ էջում նա հրապարակել է նյու­թեր՝ «Մարտիկներ հանուն արդա­րության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործու­նեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապա­հության կանոնների մասին: Քրեա­կան գործի նախաքննության ըն­թացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հի­ման վրա որոշում է կայացվել նշված անձին նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչու­թյան նախապատրաստության հա­մար ՀՀ քրեական օրենսգրքի 34- 223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35- 217-րղ հոդվածի 3-րդ մասի 1-ին կե­տով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման մի­ջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:

Այս մասին երեկ առավոտյան հաղոր­դագրություն տարածեց ԱԱԾ մամուլի կենտրոնը: Նշված ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների շարքում մեծ թիվ են կազմում «Սասնա ծռեր»-ի հետ կապ ունեցող անձինք: Այս դեպքի առնչությամբ հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը Թորոս Սեֆիլյանը, որը նույնպես սույն օգ­տատիրոջ ՖԲ ընկերներից է:

– Պարոն Սեֆիլյան, ի՞նչ կասեք, ձեր ֆեյսբուքյան ընկեր Martin Avagyan օգտատիրոջ մասին:

-Ծանոթ չեմ, ոչ էլ կարծիք կա­րող եմ կազմել, ֆեյսբուքի ընկեր է, ոչինչ ավելին:

-Տեղյա՞կ եք, որ ԱԱԾ-ն հետախուզոմ է սկսել նրա նկատմամբ:

-Ոչ, տեղյակ չեմ:

-Նրա ընկերների ցուցակում գրեթե բոլորը «Սասնա ծռեր»-ի համա­կիրներ են, ի՞նչ կասեք սրա մասին:

-Հնարավոր է, որ ընկերներ  լինեն, շատերը կան այսօր «Սասնա ծոեր»-ի անդամների եւ համակիրների ընկերներում, բայց չկարծեք, որ այդ մարդիկ նրանց բարեկամն են կամ ընկերն են:

-Ձեր նկատմամբ կարո՞ղ է արդ­յոք քրեական հետապնդամ սկսվել:

-Ամեն ինչ հնարավոր է, քանի այս համակարգի ներսում ապրում ենք, ամեն ինչ հնարավոր է այստեղ: Այսինքն մարդ արարածն այսօր, որքան պիտի արթուն լինի գիտա­կից լինի, որ կարողանա զանազանել, ով ով է: Ահագին մարդիկ խան­գարում են, ահագին մարդիկ փոր­ձում են աջակցել, խանգարված մի լաբիրինթոս է դարձել հայկական քաղաքական դաշտը:

-Ի՞նչ կասեք այն մասին, որ այլ օգտատիրոջ խորհուրդներով, ցր­ցամներով եւ միջոցներով ՀՀ-ում ահաբեկչաթյան էր նախատեսված իրականացնել, ինչպես նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղոր­դագրության մեջ:

-Այդպիսի մտքեր արտահայ­տողներ կան, ես հիմա, եթե իմ փա­կագծերը բացեմ եւ սկսեմ խոսել, թե կոնկրետ ինձ հետ ովքեր են կապ­վում, եւ ինչ մտքեր են արտահայ­տում, ուղղակի պիտի շշմեք, շատերը պիտի շշմեն, ԱԱԾ-ն կսկսի շատ մտահոգված գործի գցվել: Եթե հի­մա ես ասեմ բաներ, որ մարդիկ ինձ զանգում ա գրում են, ոմանց ոչ ծա­նոթ եմ, ո՜չ էլ տեսել եմ, բայց որպես Սեֆիլյան կապվամ են հետս, եւ ինչ մտքեր են հղացնում … Եթե ես դրանք հրապարակեմ, իրոք շատ վտանգավոր բան արած կլինեմ, որովհետև իմ մոտ շատ վտանգա­վոր մտքեր են արտահայտում, եւ ոմանք ինձ հարգելով, Ժիրայրին հարգելով ձեւացնում են, որ մեզ մո­տիկ են մեզանից կանաչ լույս սպա­սելով: Եթե ես սրանց մասին սկսեմ խոսել, իսկապես կխանգարվի քա­ղաքական դաշտը: Դրա համար ես ավելի զուսպ եմ մնում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ