13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երևան քաղաքի պատմության թանգարանում մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և հանրակրթության վարչության հետ համատեղ մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը»  կրթական ծրագիրը՝ դպրոցական երեխաների համար:

Ծրագրի շրջանակում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 150 դպրոցականներ կուսումնասիրեն և առավել մանրամասն կծանոթանան քաղաքի զբոսաշրջային վայրերին ինտերակտիվ խաղ-քարտեզի միջոցով, որն ընկալելու և սովորելու առումով առավել արդյունավետ է տարիքային այս խմբի երեխաների համար:

«Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը միտված է հայրենասիրություն սերմանելու մասնակիցների շրջանում և օգնել նրանց՝ առավել լավ ճանաչել սեփական երկրի և քաղաքի այցեքարտ համարվող պատմամշակութային վայրերը, հետաքրքիր պատմություններ իմանալու վերջիններիս մասին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ