19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բյուրականի աստղադիտարանում ամփոփվեց աստղագիտական տարին

 

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ 2017թ.-ի հաշվետու ժողովը, որի ընթացքում ամփոփվեց Բյուրականի աստղադիտարանի տարվա գիտական եւ գիտակազմակերպչական գործունեությունը։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ  ԳԱԱ  նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար՝ Ռադիկ Կոստանյանը և ԲԱ գիտաշխատողները։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն  Արեգ Միքայելյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը։ Կարեւորագույն գիտական արդյունքներից կարելի է նշել հազվագյուտ տեսակի փոփոխական աստղի, մեծ հեռավորության վրա թզուկ ածխածնային աստղի, մեծ թվով փոփոխական ռադիոաղբյուրների հայտնաբերումը։ Տարվա ընթացքում 60-ից ավելի գիտական հրապարակումներ են եղել, 18 գիտաժողովներ, 27 սեմինարներ,  85 գիտական զեկուցումներ,    աստղադիտարանում գիտահետազոտական բաժիններ են  ստեղծվել, իրականացվել է արդյունավետ երիտասարդ գիտաշխատողների հավելավճարների ծրագիրը։ 2017թ.-ին Թուրքիան անդամակցել է  Հայսատանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին, ՀՀ բնապահպանության նախարարության  եւ Բյուրականի աստղադիտարանի միջեւ ստորագրվել է  համաձայնագիր աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ ստեղծելու նպատակով։ Սրանք   իրականացված աշխատանքների   մի  փոքր մասն են  կազմում։

Աստղագիտական տարին ամփոփվեց 2018թ.-ի աստղագիտական իրադարձությունների օրացույցի ներկայացմամբ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) երիտասարդ աստղագետների Երվանդ Թերզյանի անվան մրցանակի եւ  Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի հանձմամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ