07 Հունիսի, Saturday, 2025
KFC

2018-ին երեք խոշոր իրադարձություն սպասեք

2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ. Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀ ու մայսիյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Հայաստանում ակնկալվում են զբոսաշրջային այցեր՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի ու Գյումրու քաղաքապետներին առաջարկեց երկու ամսյա ժամկետում համամտեղ միջոցառումներ ձեռնարկել Երևան քաղաքի, ինչպես նաև Գյումրիի ու Վանաձորի, ՀՀ այլ մարզկենտրոն քաղաքների մուտքի ու ելքի ճանապարհների ճարտարապետական լուծումների կանոնակարգմանն ու միջավայրի բարեկարգման համար: «Առանձնակի կարևորել «Զվարթնոցից» դեպի Երևան տանող և «Շիրակ» օդանավականաից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները»,-ասաց Կ. Կարապետյանը: Նա հանձնարարեց արդյունքները ներկայանցել կառավարության աշխատակազմ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ