30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Գազպրոմին» գույք է տրամադրվում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ընդհանուր մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման նախագծում նշված է, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

«Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր (Հուշագիր): ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար»,-նշված է նախագծում: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (պատվիրատու) և իրանական «Սաներջի» ընկերության (գլխավոր կապալառու) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր: Ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց ՀՀ դրամ: Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը՝ կառավարությունն անհրաժեշտ է համարել նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ