«Ստից խոսում են, հավայի դուրս են տալիս»
«Մի հատ ինձի նայեք, ինձ ո՞վ կարող է թողնի կամ չթողնի, այ քեզի բան»,-լրագրողներին ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով լուրերին, թե իր խմբակցության մյուս ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը խոչընդոտում է արաղների արտահանումը:
Նա հերքեց, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսներ ունի, ապա նշեց. «Հիմա չի զբաղվում, դիրեկտորներ ունի, էս ունի, էն ունի, կնիկն ունի, գրագետ երեխեք ունի, նրանք ավելի լավ են ղեկավարում: Սամոյից էլ լավ են ղեկավարում, ինքը մենակ խորհուրդներ ա տալիս»: Սեյրան Սարոյանն ասաց նաև՝ ինքն էլ չի զբաղվում բիզնեսով. «Էսքան վախտ տեսած կա՞ք, ստից խոսում են, հավայի դուրս են տալիս»:
Հարցին, թե Սեյրան Օհանյանի հետ շփվում է, նա արձագանքեց՝ այո: